▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յոթ հարց Րաֆֆի Հովհաննիսյանին

Մեծարգո պարոն Հովհաննիսյան

Դուք պնդում եք, որ ընտրությունների արդյունքում դու՛ք դարձել եք ՀՀ նախագահ, և ես, որպես մտահոգ քաղաքացի, ուղղում եմ ձեզ մի քանի հարց:
/Երեկ ուղարկած իմ երկու հարցը կարող եք տեսնել` այստեղ/

Հարց երրորդ

Տասնամյակներ առաջ մեր մտավորականներից մեկը գրել է, որ հայ ժողովուրդը օտար լծերի տակ խեղվել, վերածվել է ուծացած հայկական զանգվածների և որ «մեր ժողովուրդը … կորցրել է հայ եւ հայրենատէր մնալու իր հաւատը, աշխարհում այլեւս ելք, կեանքում հացից զատ այլ նպատակ չի տեսնում»:

Մանրամասն ներկայացրեք, խնդրեմ, վերը բերված նկարագիրն ունեցող հանրությանը արժանապատիվ, պետականակիր ազգ դարձնելու ձեր քայլերը:

Հարց չորրորդ

Օտարները հայության ուժը բնութագրել են՝
-2000 տարի առաջ՝ վագր տերմինով,
-1500 տարի առաջ՝ քաջարի ազնվական տերմինով:
Իսկ ահա մեր օրերից 1000 տարի առաջ հայությունն արդեն պայքարելուն անընդունակ մի հանրություն էր:
Ի՞նչ գործոնների ազդեցության տակ տեղի ունեցավ հայության դեգրադացիան, և ի՞նչ կերպ եք պատկերացնում վերականգնումը:

Շարունակելի

 

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանի գրառումը

Ֆեյսբուք


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին