▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն տուգանվել է 11 միլիոն դրամով

Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծել է թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների մատուցման նպատակով «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը` ստանձնած պարտավորությունների չկատարման հիմքով: Պայմանագրի լուծման արդյունքում Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է  «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու ընթացակարգ, որը բավարարվել է ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի 17.08.2018 թվականի թիվ ՍՑ-ԱՄ-2018/120 որոշմամբ և «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն ընդգրկվել է վերը նշված ցուցակում 2 տարի ժամկետով: Միաժամանակ, «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ից, բանկային երաշխիքին համապատասխան, Երևան քաղաքի բյուջե է գանձվել 11,422,720 դրամի չափով պայմանագրի ապահովումը:

        

 

 

 

 

 

 

 

 

    Հաշվի առնելով թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների անհրաժեշտության, ինչպես նաև աշխատանքների կազմակերպման վերաբերյալ հանրային հակասական կարծիքների և մոտեցումների առկայությունը՝ Երևանի քաղաքապետարանը, մինչև ծառայությունների ձեռքբերման նոր մրցույթ հայտարարելը, իր պաշտոնական կայքում (yerevan.am) տեղադրել է ծառայությունների տեխնիկական բնութագիրը` առաջարկներ և դիտողություններ անելու համար:


           

 

 

 

 

 

 

 

 

 

Առաջարկությունները և դիտողությունները 15-օրյա ժամկետում հնարավոր է ուղարկել sanitarservice@yerevan.am էլ. հասցեով կամ գրավոր` Երևանի քաղաքապետարան (Արգիշտիի 1):

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին