▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրաքանչյուր քաղաքացի պիտի գիտակցի ու դուրս գա թալանչի բանկային համակարգից».ակցիա՝ ԿԲ-ի դիմաց

Կենտրոնական բանկի դիմաց քաղաքացիներն այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացնում։ «Մենք լիազորված ենք հազարավոր քաղաքացիների կողմից և ներկայացնում ենք նրանց պահանջը:

Մենք եկել ենք այստեղ, որպեսզի այդ քաղաքացիների ստորագրություններով դիմումը ներկայացնենք բանկին»,-ասում են ակցիայի մասնակիցները:

Նրանց խոսքով՝ իրենց պայքարը վարկային կազմակերպությունների դեմ է: «Ժամանակն է, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ պետք է դուրս գա թալանչի բանկային համակարգից, որ այլընտրանք ունենան բանկային համակարգում՝ ունենալով ավելի ցածր տոկոսներ: Մեր խնդիրը կոնկրետ Կենտրոնական բանկի հետ է, այս ղեկավար կազմի հետ, մեր պայքարը հասարակ քաղաքացու շահերը պաշտպանելու համար է»,- ասում են մասնակիցները՝ նշելով, որ եթե ԿԲ-ը չիրականացնի այն կետերը, որոնք նշված են դիմումի մեջ, ապա իշխանությունները պետք է գիտակցեն, որ երկիրը տանելու են ցնցումների:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին