Քիմ Քարդաշյանը Twitter-ի իր էջում երեկ գրառում է կատարել։
«Ներկայացուցիչների պալատը քվեարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման բանձեւի նախագծի հարցով։ Դա անձնական հարց է ինձ եւ միլիոնավոր հայերի՝ ցեղասպանությունը վերապրածների սերունդների համար։
Զանգահարեք Կոնգրես եւ ասեք նրանց, որ եկել է գործելու ժամանակը»,- գրել է Քարդաշյանը՝ տարածելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի՝ կոնգրեսականներին զանգահարելու արշավի էջը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգային հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը: