▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զանգել եմ Երևան ու շատ խնդրել՝ գոնե դադարեցնեն կրակը». համացանցում տարածվում է Հեյդար Ալիևի հարցազրույցը

Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որտեղ Ադրբեջանի նախկին նախագահ Ալիև ավագը՝ Հեյդար Ալիևը, պատմում է հայկական զինյալ ջոկատների հաղթարշավի մասին: «Բոլոր ջանքերը՝ դադարեցնելու կրակն ու կանգնեցնելու հայկական գրոհող ջոկատներին գոնե այն դիրքերում, որոնցում այդ պահին կանգնած են, օգուտ չի տալիս: Երեկ եմ զանգել Երևան ու շատ խնդրել եմ՝ գոնե դադարեցնել կրակը: Անօգուտ է»,- Արցախյան առաջի պատերազմի իրադրությունը նկարագրելիս պատմում է Ադրբեջանի այն ժամանակ նախագահ Հեյդար Ալիևը: Նա տարակուսած է՝ ինչպես կարելի է խոսել Ղարաբաղյան խնդիր լուծման մասին, եթե կրակը չի դադարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին