Ադրբեջանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության օգտին և աջակցում է կայունության ապահովմանն ուղղված ցանկացած ջանքերի, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ստամբուլում համաժողովի ժամանակ։
«Ուշադրություն դարձրեք Հարավային Կովկասում խաղաղության նախաձեռնություններին և Բաքվի ու Անկարայի հաջող համագործակցությանը։ Վառ ապացույցը 3 + 3 նախաձեռնությունն է, որն ուղղված է հետկոնֆլիկտային տարածաշրջանային համագործակցությանը»,- ասել է Բայրամովը։
«Վստահ եմ, որ այսուհետ Հարավային Կովկասում գործընթացները կզարգանան բոլորովին այլ բանալիով՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումով։ Կոնկրետ քայլեր են ձեռնարկվում տրանսպորտային հաղորդակցությունների, այդ թվում՝ «Զանգեզուրի շատ կարևոր միջանցքի» բացման ուղղությամբ, ինչը կնպաստի տարածաշրջանում ապրանքաշրջանառության աճին։ Հուսով ենք, որ Թյուրքական խորհրդի գործընկերները նույնպես կօգտվեն այս հնարավորություններից»։