«Զանգեզուրի միջանցքը պետք է ընդգրկի ողջ Զանգեզուրի տարածաշրջանը»,- այս մասին հունվարի 12-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է Trend-ը։
Հակառակորդ երկրի ղեկավարը նաև հավելել է, թե հայկական կողմը «շատ խանդոտ է վերաբերվում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը»: