▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զանգվածային ծառահատում՝ Մերգելյանի պուրակում»

«Զանգվածային ծառահատում՝ Մերգելյանի պուրակում»․ Ահազանգը ֆեյսբուքյան եթերում ներկայացրել է Իզաբելլա Աբգարյանը։ 

Երևանի ավագանու մեկ այլ անդամ՝ Քրիստինա Վարդանյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Հրավիրում եմ լրագրողների ուշադրությունը՝ Մերգելյանի պուրակում իրականացվող զանգվածային ծառահատման գործընթացին։ Իրազեկման թերթիկը պարզ չէ՝ ինչի Լևոն Հովհաննիսյանի անունով է։ Ամռանը՝ բնակիչների հետ քննարկման ժամանակ, խոսքը գնում էր միայն վթարային և չոր ծառերի հեռացման մասին։ Սակայն այսօր պարզվեց, որ մի քանի ծառ է տարածքում մնալու՝ ըստ կազմակերպության գլխավոր դենդրոլոգի։ Փաստացի տասնյակ տարիներ տարածքը մնալու է բաց արևի տակ։ Ախր տարեց ծառերը նորատունկերի նաև ապրելու երաշխիքն են։ Եվս մեկ հարց, սահմանազատված պուրակում ո՞ւմ եք իրազեկում հատման մասին։ Կարծում եմ՝ ժամանակն է որոշման, որ հետայսու քաղաքապետարանի աշխատակազմի Բնապահպանության վարչության էջով, նախապես, առնվազն մեկ ամիս շուտ, իրազեկեք երևանցիներին՝ տեղադրելով բոլոր հատմանը ենթակա ծառերի տոմսերը, մասնագիտական եզրակացություններով ու նկարներով։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին