Ամենալավատեսական գնահատականներով՝ միասնական քննություններից կարող են կտրվել մինչև 50 տոկոս աշակերտները: Այս մասին, օգոստոսի 29-ին, Մոսկվայի տանը, Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Խոսելով ավարտական քննությունները միասնական անցկացնելու մասին իր հայտարարության բացասական արձագանքների մասին, նախարարը մտահոգություն հայտնեց. «Վերջերս քննարկման առարկա է դարձել իմ մի հայտարարություն, որի համաձայն պատրաստվում ենք ավարտական քննությունները կազմակերպել միասնական, ես չգիտեմ, այսինքն գիտեմ ինչից է գալիս որոշ տեղերից աղմուկը, որովհետև այս փոփոխության արդյունքում մենք հստակ կպարզենք, թե որ ուսումնական հաստատությունը ինչ պարտաճանաչությամբ է իրականացնում իր աշխատանքը»։

Արայիկ Հարությունյանի համար զարմանալի է, որ, որոշ, նրա խոսքով՝ «պրեստիժնի դպրոցներ» և «պրեստիժնի ուսուցիչներ», շատ բուռն են արձագանքել իր հայտարարությանը, որովհետև, նրա համոզմամբ, միասնական քննությունների արդյունքում որոշ միֆեր քանդվելու են, որոնք նախկինում գոյություն են ունեցել իրենց այդ կարգավիճակի հետ կապված։


