▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զարուհի». երգ` նվիրված ընտանեկան բռնության զոհ դարձած 19-ամյա հայուհուն

«Զարուհի» տեսահոլովակը ներկայացնում է  Զարուհի Պետրոսյանի ողբերգական պատմությունը:

Հիշեցնենք, որ  Մասիսում բնակվող 19-ամյա Զարուհին պարբերաբար ենթարկվել էր  ծեծի` ամուսնու  և  սկեսուրի կողմից, իսկ 2010 թվականի  հոկտեմբերի 1-ին ընտանեկան բռնության արդյունքում ստացված գանգուղեղի վնասվածքի հետևանքով մահացել էր հիվանդանոցում: Զարուհու ամուսինը` Յանիս Սարկիսովը դատապարտվել է10 տարվա ազատազրկման:

Երգը մշակվել է իրանցի  երաժիշտ Ասադուկի հետ համատեղ: Տեսահոլովակի հեղինակը վանաձորցի ռեժիսոր Րաֆֆի Ղազարյանն է: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին