▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Փոստանջյանը լքում է Հայաստանը. pressident.am

pressident.am-ը գրում է, որ ԱԺ Ժառանուգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը վաղը կլքի Հայաստանը: Կայքի ունեցած տեղեկություններով` նա վեց ամսով մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Բոստոնի համալսարաններից մեկում Դիվանագիտություն ուսանելու: Ըստ հավաստի աղբյուրների, վերջերս ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավարի պաշտոնը ստանձնած Զարուհին կուսակցության գրասենյակում ժամեր առաջ խմբակցության նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկել են իր բացակայությունից հետո խմբակցության աշխատանքների հետ կապված որոշ հարցեր:  Պարզել, թե մասնավորապես ինչ է քննարկվել այդ նիստի ընթացքում չի հաջողվել, քանի որ Զարուհի Փոստանջյանը չի պատասխանել հեռախոսազանգերին:

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին