▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Փոստանջյանն Ամանորին բացիկներ էր ուղարկել երեք նախագահներին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հետընտրական զարգացումների և նաև մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասին է խոսել «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Հանդիպման ընթացքում նա անդրադարձել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե քաղաքականությամբ զբաղվելու համար իր տարիքը չի ներում: «Ես հարգում եմ Լևոն Տեր -Պետրոսյանի այն հայտարարությունը, որ իր տարիքն այլևս չի ներում, որ ինքը զբաղվի քաղաքականությամբ: Ես Ամանորին երեք նախագահներին ուղարկել էի բացիկ, որը քանդված Բաբելոնյան աշտարակն էր: Ես նրանց դիտարկում եմ որպես քանդված Բաբելոնյան աշտարակ. այս քսան տարիների ընթացքը և նրանց կառավարման շրջանը  համարում եմ ձախողված: Այդ բուրգը հիմնադրել են այդ երեք անձինք, ինքն այլևս այդ տարիքում չի գտնվում, որ զբաղվի քաղաքականությամբ»,- ասել է Զարուհի Փոստանջյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին