▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Փոստանջյանն աղմուկ է բարձրացրել ընտրատեղամասում

Արաբկիրի 4/23 ընտրատեղամասում իրարանցում էր: Զարուհի Փոստանջյանը հանձնաժողովի քարտուղարի հետ արձանագրություն էր լրացնում, ինչը պարբերաբար ուղեկցվում էր «Ժառանգության» ներկայացուցչի ու ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի միջև լեզվակռվով:

Այս մասին գրում է Haynews.am-ը` հղում անելով «Արմնյուզ»-ին:

«Ժառանգության» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի խոսքով` տեղեկացված լինելով որոշ ընտրացուցակներում անճշտությունների մասին՝ այսօր որոշել էր շրջել տեղամասերով: 4/23 ընտրատեղամասում պատգամավորը ստուգել է ցուցակը: Հենց այդ ժամանակ էլ, ըստ Փոստանջյանի, նրա գործողությունները խոչընդոտվել են:

Հանձնաժողովի նախագահը հերքել է  ամեն ինչ: Ընտրատեղամասում ոչ մի միջադեպ, իրարանցում, խառնաշփոթ չի նկատվել առավոտյան 8-ից: Ամեն ինչ եղել է խաղաղ, մինչև Զարուհի Փոստանջյանի այցը: Ըստ հանձնաժողովի նախագահ Աշոտ Պռուզյանի` «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի արարքը ոչ այլ ինչ է, քան սադրանք՝ ընտրատեղամասում ընթացող խաղաղ քվեարկությանը խանգարելու համար:

Միջադեպի պատճառ դարձած արձանագրությունը, ի վերջո, տիկին Փոստանջյանին հաջողվել  կազմել և դրան ընթացք տալ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին