▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զատուլինը Պոզներին հայտնել է Արցախյան խնդրի լուծման բանաձևը

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հաղորդավար Վլադիմիր Պոզների հետ զրույցում խոսել է Արցախյան խնդրի և դրա լուծման բանաձևի մասին։ 

Վլադիմիր Պոզները հիշեցրել է, որ Զատուլինը ՝ Արցախ վերջին այցի պատճառով հայտնվել էր ադրբեջանցիների թիրախում և հարցրել է՝ արդյոք կա այս խնդրի լուծման հնարավորություն։

Զատուլինն ասել է, որ խնդիրը կարող էր ավելի վաղ լուծվել։

«Խնդրի լուծման հիմքը փոխհամաձայնությունն է։ Արցախի հանրապետությունը չճանաչված պետական միավոր է, բայց այն գոյություն ունի և ապրում է վաղուց ինքն իր կյանքով։ Եվ ուզում եմ ասել, որ ոչ մի դեպքում, թեկուզ ձևական, Արցախը չի համաձայնի վերադառնալ Ադրբեջանի կազմ։

Անգամ Խորհրդային միության փլուզման ժամանակ Ադրբեջանի Հանրապետության ճանաչումը Ադրբեջանական ՍՍՀ -ի տարածքով ձգձգվեց․ արդեն երեք տարի հակամարտում էին կողմերն ու Ադրբեջանը չէր վերահսկում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության տարածքը։ Ուստի պետք է ընդունել ու ճանաչել Արցախի անկախությունն ու ինքնորոշման իրավունքը Ադրբեջանից»,- ասել է Զատուլինը։

Լեռնային Ղարաբաղի կողմից որպես կոմպրոմիս կարող է լինել Արցախի շուրջ մի շարք շրջանների վերադարձը Ադրբեջանին։ Խոսքը 7 շրջաններից 5- ի մասին է, քանի որ մյուս 2 շրջանները կապում են Ղարաբաղը Հայաստանին։

 Միայն թե այդ կոմպրոմիսը չի կայանում երկու երկրների ազգայնական ուժերի տատճառով։ Ադրբեջանում դրանք կարծում են, որ  պետք է ստանան ողջ Ղարաբաղը, իսկ Հայաստանում չեն պատրաստվում հանձնել արյունով ազատագրված հողերը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին