«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատմել է, թե որն է իր համար եղել ամենադժվար շրջանն իսպանական ակումբ տեղափոխվելուց հետո, ինչպես նաև խոսել է թիմային պրեսինգում իր դերի մասին։
«Ո՞րն էր ամենադժվարը այս վեց ամսվա ընթացքում։ Ամենադժվարը սկիզբն էր, երբ նոր եկա, մի երկու անգամ հիվանդացա։ Հիմա ես վայելում եմ, հաճույք եմ ստանում ու աշխատում, ուրախանում։
Իմ դերը թիմային պրեսինգո՞ւմ. Կախված դիրքից՝ դաշտի կենտրոնում տարբեր է, եզրում՝ այլ։ Մինչ այս ես արդեն գիտեի, թե ինչ անել, քանի որ դա մի փոքր նման էր Սանդրո Շվարցի ժամանակներին «Դինամոյում»: Գաղափարներն ինձ փոխանցվում են անգլերեն թարգմանության միջոցով: Դժվար աշխատանք է, բայց մարզումները նույնպես հեշտ չեն: Եթե լավ մարզվես, կարող ես դրան դիմակայել»,- Զախարյանի խոսքերն է մեջբերում Match TV-ն։