▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեծանում է Նեմրութ լեռան նկատմամբ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ ներառված Թուրքիայի Ադըյաման նահանգի Քահթա շրջանում գտնվող հայտնի Նեմրութ լեռ (3050մ) 9 ամսում այցելել է 52.000 զբոսաշրջիկ, որից 2000-ը օտարերկրացիներ են եղել: Ըստ թուրքական «Star» թերթի կայքի՝ այդ մասին հայտարարել է Ադըյաման նահանգի մշակույթի և տուրիզմի հարցերով զբաղվող վարչության տնօրեն Մուստաֆա Էքինջին: Թուրք պաշտոնյայի խոսքերով՝ այժմ իրենք աշխատանքներ են իրականացնում, որպեսզի զբոսաշրջիկները հեշտությամբ հասնեն լեռ, քանի, որ ճանապարհը անբարեկարգ է:

Հիշեցնենք, որ Նեմրութ լեռան վրա է գտնվում Հայկական Երվանդունիների թագավորության կրտսեր ճյուղի՝ Կոմմագենեի թագավորության թագավորը Անտիոքոս 1–ի դամբարանը, որը իրենից ներկայացնում է մոտ 50 մետր բարձրությամբ բլրաձև ավազախումբ, որի ներսում ըստ պնդումների՝ թաղված է Անտիոքոսը: Լեռան արևելյան եւ արևմտյան կողմում Անտիոքոս 1-ինի կողմից կանգնեցվել են Արամազդի, Անահիտի, Միհրի, Տիրի եւ Վահագնի մոտ 9 մետր բարձրությամբ արձանաշարքերը:

 Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին