Զբոսաշրջությունը զարգանում է. գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ տեսանյութ հրապարակելով
Տավուշի մարզի Ենոքավան գյուղում գտնվող Yell Extreme Park-ից, որտեղից օդ է բարձրանում ուղղաթիռ: Ավելի վաղ, Արսեն Թորոսյանը, հրապարակել էր ուղղաթիռի կադրեր ու գրել.
Միանգամից ասեմ, որ այս ուղղաթիռը սանիտարական ավիացիայի հետ կապ չունի

Պարզապես, շատ ուրախացա, երբ իմացա, որ Armenian Helicopters LLC ընկերությունը Հայաստան է բերում այս հրաշք, արդեն 4-րդ ուղղաթիռը՝ Airbus SA341G (Aérospatiale Gazelle).
Մեր երկիրը փաստորեն փոքր ավիացիայով արդեն իսկ տարածաշրջանային առաջնորդ է
Հ.Գ. նախնական կարող եմ ասել, որ սանավիացիան կգործարկվի մինչև այս ամսվա վերջ։ Գրեթե բոլոր նախապատրաստական աշխատանքները ավարտվել են, մնացել են վերջին շտրիխները։


