▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զելենսկին խաբում է ձեզ». Կադիրովը դիմել է ուկրաինացիներին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ Չեչնիայի ազգային գվարդիայի մարտիկները, որոնք Ուկրաինայում են հատուկ գործողության շրջանակներում, ոչ մի կորուստ չեն կրել։

«Պաշտոնապես հայտարարում եմ ձեզ՝ այսօր, հենց հիմա, ոչ մի կորուստ, ոչ մի վիրավոր, ոչ մի քերծվածք չունենք։ Ոչ մի մարդ նույնիսկ հարբուխով չի հիվանդացել։

Կադիրովը հայտնել է, որ Չեչնիայի ուժերը գրավել են ուկրաինական ռազմական օբյեկտ, որտեղ «շատ զրահատեխնիկա, զինամթերք, զենք» կար։

Նա նաև դիմել է ուկրաինացի ժողովրդին. «Ծաղրածու Զելենսկին խաբում է ձեզ, նա անհեթեթություն է խոսում։ Ասում է՝ սպանում են, գերի են վերցնում, ռուս զինծառայողները հանձնվում են. դա ճիշտ չէ»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին