Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արդյո՞ք սա 57 հոգանոց ավագանու «Իմ Քայլը» խմբակցության դե ֆակտո առաջին դեմք Հասմիկ Խաչունցն է, թե՞ սխալվում եմ։
Հատված է այսօրվա Հանրապետության Հրապարակի հարակից տարածքում իրականացվող, մեղմ ասած, անհայտ ծագման «բեմադրությունից»։ Կարծում եմ, շատերն են հասկանում՝ ինչին էր միտված այն, և արդեն հասկանալի է՝ ինչպե՞ս է քաղաքապետարանը թույլտվություն տվել այս ամենին։ Երևի կրթությունս կամ դաստիարակությունս չեն ներում հասկանալ սա ի՞նչ ծես է, ի՞նչի ազդեցության տակ են կամ ի՞նչ ոռնոցներ են։ Ի՞նչ մեսսիջ է այն իր մեջ պարունակում։
Անվստահություն եմ հայտնում սեփական աչքերիս։
Հ․ Գ․ Ամբողջական տեսանյութը չեմ տեղադրում, որովհետև այն իրապես նողկալի է»։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանում լարված իրավիճակ էր: Մի կողմում Ստամբուլյան կոնվենցիայի հակառակորդներն են, մյուս կողմում’ կողմնակիցները: Ոստիկանները պարբերաբար ստիպված են լինում բախումները կանխել:
Բախումները այն մակարդակի են հասել, որ կոնվենցիային դեմ արտահայտվող քաղաքացիներից մեկը «զելյոնկա» լցրեց կողմ արտահայտվողներից մի աղջկա վրա, այնուհետև սկսեց հարվածել։