▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զեյնալյանը կնշանակվի առողջապահության նախարար

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մեր երկրում վարչապետ աշխատող Փաշինյանը օրերս թրաշվելուց հետո որոշեց «թրաշել» նաեւ նախարարական կազմը եւ վեց նախարարներ հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին։

Չնայած դրան, ըստ կուլիսային խոսակցությունների, Փաշինյանը որոշել է նրանցից ոմանց այլ պաշտոններ տալ։ Կառավարությունից դուրս, հրաժարականների երթը հասավ նաեւ Ազգային ժողով, եւ իր մանդատը վայր դրեց ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։ «Իրավունք»-ի  տեղեկություններով՝  Զեյնալյանը  կնշանակվի  առողջապահության  նախարար, քանի որ շատ դժգոհություններ կան նաեւ Անահիտ Ավանեսյանից։ Դե ինչ,  սպասենք փաշինյանական նոր սցենարների»:

***

«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաեւ նրա զբաղեցրած ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Չնայած Զեյնալյանի հրաժարականի դիմումը դեռ չի հաստատվել` նա 15 օրում կարող է այն հետ վերցնել, սակայն այս օրերին ՔՊ-ում արդեն բուռն քննարկումներ են ընթանում, թե ում է բաժին հասնելու այդ բաղձալի պաշտոնը` ծառայողական մեքենայով, աշխատավարձի հավելումով հանդերձ։

ՔՊ-ում կատակում են, որ հանուն արդարության Փաշինյանն այդ պաշտոնում պետք է նշանակի Լուսինե Բադալյանին՝ Լուլուին, որը նույն հանձնաժողովի նախագահի տեղակալն է եւ ամենածանրն է տանում Զեյնալյանի հեռանալը, անգամ լուրեր էին պտտվում, թե կարող է մանդատը դնել։ Բայց դա անհավանական է, քանի որ նախկին հաղորդավարն այժմ բացառիկ շանս ունի՝ ԱԺ հանձնաժողովի նախագահ դառնալու կամ ինչ-որ ժամանակ այդ պարտականությունները կատարելու։

Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի․ «Մշտական հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը»։ Հիշեցնենք, որ այս հանձնաժողովում ՔՊ-ական «սաստավը», կարելի է ասել, ամենաանորակն է, կազմում են Լուլուն, Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը, Էմմա Պալյանը եւ բարձրագույնի դիպլոմ չունեցող, նախկին բուժքույր Հռիփսիմե Հունանյանը։ Իհարկե, օրենքը չի պարտադրում, որ հենց կազմից պետք է նախագահը լինի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին