▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զգուշացրեք ձեր տնեցիներին»․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեր ծանոթներից մեկին մի քանի օր առաջ, տան հեռախոսահամարին (ֆիքսված հեռախոսահամարին) զանգեցին ու ռուսերենով, թե բա հիվանդանոցից ենք զանգում, բուժքույրն ա խոսում, թե բա ձեր աղջիկը ավարիայի մեջ ա ընկել: Ու սկսում ա լացել:
Թարսի պես, զանգողի համար, աղջիկը այդ պահին լոգարանում է լինում ու էս ֆոկուսը չի անցնում:
Բայց հեռախոսով մի լաց ու կոց, ինչ-որ մեկը թե բա մամա, մամա, էն աստիճանի, որ այս մարդը քիչ էր մնում հավատար, որ էլի աղջիկ ունի:
Չասեմ ինչ եղանակներով, բայց մոտավորապես պարզվեց որտեղից են զանգում՝ ինչ-որ հեռավոր հարավ-արևելյան երկրից:
Ասածս ինչ է, զգուշացրեք ձեր տնեցիներին, հատկապես տարիքով մարդկանց, որ այսպիսի զանգեր կարող են լինել:
Մի քանի անգամ զգուշացրեք, ամեն օր զգուշացրեք, որովհետև զանգողները շատ համոզիչ են խոսում:
Ու այստեղ ոչ միայն խոշոր գումար կորցնելու հարց է, այլ նաև հարազատին՝ շատերի սիրտը կարող է վատ լուրին չդիմանալ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին