▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինծառայողի մահվան գործով ձերբակալվածներից մեկը Շմայսի որդին է. Դավիթ Տոնոյանը հաստատել է

Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է:

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է այս մասին հայտարարել՝ լրագրողների հետ կարճ զրույցում՝ մինչ կսկսեր բանակցել մահացած զինծառայող Վահան Ավագյանի հարազատների հետ, որոնք Արմավիր-Երեւան մայրուղիով երթ են անում և ցանկանում են զինվորի դագաղը բերել Երևան։

Զինվորի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:

Դավիթ Տոնոյանը  խնդրել է  կանգնել եւ չշարունակել երթը դեպի Երեւան:

Կարդացեք նաև՝ Ինքնասպան է եղել զորքի առաջ, ու զորքը լռե՞լ է. սուգ ու ցասում Հաղթաղ գյուղում

Կարդացեք նաև՝ Զինվորի ինքնասպանությունն ու Շմայսի որդին․ Իրավիճակը բանակում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին