Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:
Տվյալներն այս պահին ճշգրտվում են:
Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
***
Մեղրիի հատվածում ողբերգական վթարի հետևանքով կա 20 վիրավոր։ Այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է հիվանդանոցի գլխավոր բժիշկը։
«Ունենք 4 զոհ, 20 վիրավոր։ Այժմ վիրավորների տեղափոխման հարցով ենք զբաղված»,- տեղեկացրեց հիվանդանոցի գլխավոր բժիշկը։
Ըստ տեղեկությունների՝ զոհերի և վիրավորների մեջ կան և՛ պայմանագրային, և՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ։
***
«Փաստինֆո»-ն տեղեկություններով՝ զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի մեքենան վթարի է ենթարկել Մեղրիում՝ հերթափոխի անձնակազմի տեղափոխությունն իրականացնելիս։ Կայքի աղբյուրի փոխանցմամբ՝ «Ուրալ»-ը եղել է ծանրաբեռնված, նրա մեջ եղել է երկու դիրքի անձնակազմ, իսկ վարորդը՝ ժամկետային զինծառայող՝ ոչ մեծ փորձառությամբ։ |