▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինված միջադեպի գործով ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելոյի» 24-ամյա որդին

armtimes.com-ի տեղեկություններով, Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ այսօր տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերաբակալվածը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի որդին է՝ 1995 թվականին ծնված Շանթը:

 

 

 

 

Նա կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։

 Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը եղել է մահացած։

 

 

 

 

 

Նախնական տվյալներով՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, օգտագործվել հրազեն։ Սպանվածը Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գեւորգյանն է: Միջադեպի մասնակիցներից մի քանիսը «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի հարազատներն են, նրանց թվում է եղել նաեւ նրա քրոջ և եղբոր որդիները: Սպանված երիտասարդը նրանց ընկերն էր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին