▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոհերի հրապարակված անուններ դեռ չունենք, ինչո՞ւ․ հարց՝ Փաշինյանին

 

Վերջին էսկալացիայից 15 օր է արդեն անցել, բայց զոհերի հրապարակված անուններ դեռ չունենք, ինչո՞ւ․ Հ1-ի եթերում պատասխանելով հետևյալ հարցին,  Նիկոլ Փաշինյանն ասաց․ «44-օրյա պատերազմի փորձը հաշվի առնելով՝ եկել ենք այն եզրակացության, որ մեր նահատակների անուններն ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով, զինծառայողների ապահովագրության հիմնադրամում, արձանագրող ցուցակն է, և անունները հրապարակվում են այնտեղ։ 44-օրյայի զոհերի անունները նույնպես հրապարակվել է այնտեղ։ Մենք կարծում ենք՝ այդպես պետք է լինի։ Եվ զոհվածների անունների ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ գաղտնի է պահվում դա։ Բնականաբար, նույնականացված զոհերի ընտանիքները նույնպես տեղեկացված են, դա նաև իրենց ընտրությունն է։ Այսինքն՝ հրապարակվում են, այդ անունները կան։ Նաև հաշվի առննեք, որ կան մարմիններ, որոնք պետք է նույնականացվեն վերջնական։ Ցավոք դեպքեր են եղել, որ սխալ անուններ են հրապարկվել։ Նման թյուրիմացությունից խուսափելու համար ճիշտ է, որ գործող օրենքով սահմանված՝ ինստիտուցիոնալ մեխանիզմով հրապարկվեն հաստատված անունները»։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին