ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել Զոհրաբ Մնացականյանին։
«Արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում եմ կայացրել»,– նշել էր նա։