Զոհվածներից մեկի ծնողը, որը դեպքի վայր էր եկել որդու մասին լուր իմանալու, այնտեղ իմացավ, որ տղան մահացել է. նոր մանրամասներ
Sputnik Արմենիան է գրում ու նշում, որ դեպքի վայրում գտնվող թղթակիցներին հաջողվել է մանրամասներ իմանալ ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհից։
Ինժեներասակրավորային վաշտի կացարանում, մուտքի մոտ տեղադրված է եղել փայտի վառարան։ Ուժեղ կրակի բռնկման պահին վերակարգի զինծառայողները եղել են բակում, իսկ անձնակազմը ներսում քնած է եղել։
Ուժեղ կրակից քնած զինծառայողներից մի քանիսը ծխահարվել են, իսկ մյուս մասը փորձել է դուրս գալ, բայց քանի որ հենց մուտքի մոտ է եղել կրակը, չեն կարողացել։
Վերակարգի զինծառայողները ներս են մտել, որպեսզի օգնության հասնեն, բայց նրանք էլ են այրվել։
Վանդակաճաղերով պատուհանից մի քանի հոգի փորձել են դուրս գալ, ըստ երևույթին`հենց վիրավոր զինծառայողներն են։
Տեղում քննչական գործողություններն ավարտվել են։
Sputnik Արմենիայի տեսանյութը կարող եք դիտել Asekose.am-ի տելեգրամյան ալիքում