▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոհվել է «Թևանիկ» ֆիլմի Թևանիկի դերակատարը

Զոհվել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմի Թևանիկի դերակատար Հովհաննես Խոդերյանը: Այս մասին տեղեկանում ենք ռեժիսորի ֆեսբուքյան գրառումից: 

«Իմ Հերոս ախպերներ ...Իմ Հովո, բառերտ երբեք մոռանալ չի լինի,նայում եմ հիմա...լսում եմ հիմա... ու տեսնում թե ինչքան շատ ես մեզ սիրում, իմ Թևանիկ... իմ ֆիլմի իրական հերոս..պատմությունը կրկնեցիր այսօրվա պատերազմում...իմ անմահ... իմ հպարտություն»,- գրել է ռեժիսորը։ 

Գրառմանը կից Հադրութում նկարահանված փոքրիկ տեսանյութ է հրապարակված:

Ղարաբաղյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ»-ը մեծ էկրան է բարձրացել 2014 թվականին: 

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Շոու-բիզնես ավելին