▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զորակոչն իրականացվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով»․ Թագուհի Թովմասյան

Խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ներկայացրել է իրենց կատարած աշխատանքները․ «Զեկույցներ և նամակներ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս՝ սկսած գերիների դաժան գնդակահարությունների, վերջացրած՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների արձանագրումներով: Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի, մենք պետք է թույլ չտանք, որ նման բան տեղի ունենա: Մենք խնդիր ունենք այս պահին ամբողջ աշխարհին բացատրելու, որ արցախցիներն ինքնորոշվելու իրավունք ունեն, այլապես մենք 21-րդ դարում ունենալու ենք նոր ցեղասպանություն»:

Թովմասյանն անդրադարձել է նաև մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով ստացված բողքներին, մասնավորապես՝ զորակոչային գործընթացին վերաբերող հարցերին․ «Զորակոչն իրականացվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով․ ծանուցումներն ուղարկվում են, և ծանուցման հաջորդ օրը քաղաքացուն պահանջում են ներկայանալ. հնարավորություն չի լինում, որպեսզի քաղաքացին կարողանա բուժզննում անցնել, տարրական կենցաղային հարցերը ապահովել, հետո նոր գնալ և կատարել ռազմական պարտքը»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին