▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զորավարն ինչո՞ւ թույլ չի տալիս վրան դնել, չէ՞ որ մեկ վրանով գարուն չի գա...

էս ինչ աղմուկ, աղաղակ` հառաչ է Րաֆֆի վրանի շուրջ:
Մե ապշանք, մե զարմանք, մե թատրոն:
Զորավարն ինչու թույլ չի տալիս այն դնել:
Չէ որ մեկ վրանով գարուն չի գա: Այն էլ արաբական:
Բա ինչն է հարցը?: Օսիկյանն էր Հայլուրում` մե բացատրում էր, մե մեջբերում էր, մե պարզվում էր, որ սույն վրանը մինչեւ իրենց հասնելը թամամ աշխարհ պտուտ է եկել` էլ քաղաքապետարան, էլ մշակույթի նախարարություն... էլ Յունեսկո, էլ գող փիսո. չէ էս վերջին երկուսը չափազանցացրինք:
Մի խոսքով. գլուխ չցավեցնենք: 
Քաղտեխնոլոգիա է:
Հետաքրքրությունը Ազատություն հրապարակի նկատմամբ մեծացնելուն, վաղվա միտինգի համար էկելտորատ ապահովելուն միտված:
Ոորովհետեւ <մասսովկայի> մոդերատորները, այդ թվում եւ ԲՀԿ-ն սկսել են սեփական խաղը, եւ Րաֆֆու Ազատության հրապարակում արդեն քիչ ժողովուրդ է հավաքվում:
<Մույս> կողմից էլ Ազատության հրապարակում այդով եւ այլով Րաֆֆու երկար բնակակալումը վնասվելու է ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ` ավագանու ընտրության համար կենաց-մահու կռվի ելած ԲՀԿ-ին, որը եթե չստացավ այնքան ձայն, որքան ինքը պատկերացնում է, եւ կամ ստիպված եղավ կիսել ընդդիմադիր էլեկտորատը Ժառանգության հետ, ապա մարգինալանալու է` մի ուրիշ ձեւ:
Ու խիստ անվերադարձ:
Բա ինչ անի զորավարը, որ չօգնի` չդնել վրանը:
Մե աղմուկ, մե աղաղակ... մոռցա, էս արդեն ասել եմ:
Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հետընտրական դաշիքն սարքելու նոր իդեա -ֆիքսին, ապա այն լինելու է նույնքան ամուլ ու անպտուղ. որքան մնացած բոլոր միասնական չլթիկներն ու չրթիկները:
Ինչու?:

 

Լրագրող Կարմեն Դավթյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին