▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զորիկ Զոհրաբյանը ծեծկռտուքի մեջ է հայտնվել ԲՀԿ-ին անդամագրվելու համար

«Հրապարակը» գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր  Զորիկ Զոհրաբյանը մոտ մեկ ամիս առաջ անդամագրվեց ԲՀԿ-ին: Սակայն, պարզվում է` նա այս պատճառով հայտնվել է  ռազբորկաների մեջ, հատկապես Արաբկիրի հեղինակությունների հետ:

Երեկ տեղեկություն ստացանք, որ օրեր առաջ նրան Արաբկիրի հանցավոր հեղինակությունները «նեղել» են՝ համարելով, որ նա դավաճանություն է արել: Մեր աղբյուրի փոխանցմամբ, անգամ բանը ծեծկռտուքի է հասել:

Նշենք, որ վերջինս կարկառուն ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի հովանավորյալն էր համարվում, նրա ջանքերով էլ մտել էր խորհրդարան, թեեւ ՀՀԿ անդամ չէր: Իսկ Գագիկ Ծառուկյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունները, հայտնի է՝ վաղուց ի վեր լարված են»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին