▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԶՊՄԿ-ն հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ստեղծած հիմնադրամի գլխավոր հովանավորն է

Հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության «Սորս» հիմնադրամը նշեց 10-ամյակը։

10 տարի հիմադրամն աջակցում է հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին՝ վերականգնվելու, ինտեգրվելու և հասարակության լիարժեք անդամ դառնալու բարդ գործում։

Այս տարների ընթացքում տարեկան շուրջ 150 հաշմանդամություն ունեցող երեխա ստանում է անվճար շարունակական թերապիա և այլ ծառայություններ, 40 երեխա` անձնական օգնականի ծառայություն։ Ծառայություններ են մատուցվում ՀՀ բոլոր մարզերում։

Այս 10 տարիներից 7-ը ԶՊՄԿ-ն հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ստեղծած հիմնադրամի գլխավոր հովանավորն է, ընդհանուր առմամբ ընկերությունն աջակցել է հիմնադրամին մոտ 435 միլիոն դրամով, հավատալով, որ լիարժեք ներառական հասարակության կերտումը հնարավոր է միայն համատեղ ուժերով, հասարակության բոլոր շերտերի մասնակցությամբ։

2023 թվականին ԶՊՄԿ ֆինանսավորմամբ Սորս հիմնադրամը «Կապանի Մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ին տրամադրել է էրգոթերապիայի, զգայական ինտեգրացիայի և անհատական թերապևտիկ պարապմունքների սենյակների համար փափուկ կահույք և այլ գույք։

Հիմնադրամն ունի մի շարք հովանավորներ, ԶՊՄԿ-ից բացի, նաև՝ աջակցող անհատ նվիրատուներ։

Նվիրատու կարող է դառնալ յուրաքանչյուրը՝ անցնելով այս հղումով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին