Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը լինելով երկրի խոշորագույն տնտեսական միավորը կարևորում է ոչ միայն կոմբինատի ազդեցությունը երկրի տնտեսության վրա, այլև կոմբինատի ունեցած դերը մեր համայնքների կյանքում։ Ընկերությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը համարում է իր ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասը և դրա կարևոր կոմպոնենտներից մեկը սոցիալական ներդրումներն են։
Այս տարվա առաջին կիսամյակում ԶՊՄԿ-ն ոչ միայն վճարել է աննախադեպ ավելի քան 104 մլրդ դրամի հարկեր՝ ավելի քան երեք անգամ գերազանցելով խոշոր հարկատուների ցուցակի հաջորդ ընկերությունը, այլև հունվար-հունիս ամիսներին սոցիալական տարբեր ծրագրերում ներդրել է ավելի քան 2.4 միլիարդ ՀՀ դրամ։ Այս գումարը համարժեք է խոշոր հարկատուների ցանկի 50 երորրդ հորիզոնականից ներքև գտնվող ընկերությունների վճարած հարկերին։
Գեոպրոմայնինգ ընկերությունների խումբը կարևորում է թափանցիկության, հաշվետվողականության դերի բարձրացումը ոլորտում եւ պարբերաբար ներկայացնելու է ԶՊՄԿ-ում իրականացված սոցիալական ներդրումների մանրամասները։
2022 թ. հունվար-հունիս ամիսներին սոցիալական ներդրումները իրականացվել են հետևյալ ուղղություններով.
- Աջակցություն համայնքային զարգացման ծրագրերին՝ ավելի քան 650 000 000 դրամ
- Աջակցություն սոցիալապես խոցելի խմբերին՝ ավելի քան 765 000 000 դրամ
- Աջակցություն համայնքային բարեգործական, կրթական և այլ կազմակերպություններին՝ մոտ 310 000 000 դրամ
- Աջակցություն սպորտին՝ մոտ 250 000 000 դրամ
- Աջակցություն մշակութային կազմակերպություններին՝ մոտ 160 000 000 դրամ
- Սոցիալական շինարարություն` մոտ 280 000 000 դրամ
- Աջակցություն բուժ հաստատություններին՝ մոտ 58 000 000 դրամ
Այս ընթացքում իրականացված ծրագրերից արժե առանձնացնել Կապանի մարզադաշտի հիմնանորոգումը, Քաջարանում մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների մեկնարկը, Քաջարանի երեխաների համար ամառային ճամբարի կազմակերպումը, համայնքային սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ճանապարհաշինական, կապիտալ վերանորոգման և այլ ծրագրերի իրականացումը։
ԶՊՄԿ ղեկավարությունը կարևորում է համայնքների հետ սերտ աշխատանքը սոցիալական ծրագրերի իրականացման, սոցիալական կարիքների և առաջնահերթությունների համատեղ վերհանման ուղղությամբ։ Միաժամանակ ընկերությունն աշխատելու է սոցիալական ներդրումների առավել ծրագրային ընթացակարգերի մշակման՝ բարեգործությունից՝ երկարատև ազդեցության ծրագրերի ներդրման ուղղությամբ։