ՀՀ Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստայանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ այսօր փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել եւ հետևյալ կառույցները ստացել են պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ: Դրանք են՝
1. «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը
2. «Ռոսիա» (Այրարարատ) կինոթատրոնը (իր նախնական տեսքով)
3. «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը
4. «Հրազդան» մարզադաշտը,
5. Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանը (իր նախնական տեսքով)
6. Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» մետրոյի կայարանը
7. «Գաֆեսճյան» ժամանակակից արվեստի կենտրոնը (Կասկադ):