Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման կողմից Կառավարության շենքի շրջափակման ժամանակ լրագրողը մոտեցավ Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանին և հարցրեց, որ ԱԺ-ում վիճակագրություն է հնչել հանցագործների թվի ավելացման մասին, ուստի նորմա՞լ է, որ հրապարակ մարզերից ոստիկանություն բերեն այդ պայմաններում:
«Այո, նորմալ է: Հարցեր մի տվեք, չեմ պատասխանում, զզվում եմ ձեզնից»,- ասաց Դավթյանն ու հեռացավ: