▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

30-ից ավելի ինքնասպանության փորձ կատարած տղամարդը «Հաղթանակ» կամրջից սպառնում էր ցած նետվել, եթե Լաչինի միջանցքը չբացվի

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվելով՝ ինքնասպան լինել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները, փրկարարներն ու փրկարար-հոգեբանը նրան համոզում էին, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ քայլին ու ասում էին, որ ցանկացած խնդիր հնարավոր է լուծել, ամենից ճիշտ տարբերակը վտանգավոր եզրագծից դուրս գա և միասին լուծեն իր խնդիրը, սակայն տղամարդը ասում էր, որ, եթե բոլոր հարցերը Հայաստանում լուծվում է, բացի Լաչինի միջանցքը բացելու խնդիրը, ապա եթե Լաչինի միջանցքը չբացվի, ինքը ցած է նետվում։



Ի վերջո, հաջողվեց այդ քաղաքացուն համոզել և նա վտանգավոր եզրագծից անցավ անվտանգ վայր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ տղամարդը Երևանում և Արարատի մարզում 30-ից ավելի անգամ ինքնասպանության փորձ կատարած, Արարատի մարզի բնակիչ Խաժակն է։

Այս անգամ նրան մի կերպ են ճանաչել, քանի որ եղել է գլխարկով և սափրված։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more