▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական մամուլը ամենակեղտոտ ձևով տարածում է սուտ ինֆորմացիա իմ տղայի մասին․Արսինե Նավասարդյան

Դերասանուհի Արսինե Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմ անունն է Արսինե Նավասարդյան։ Ես Հայաստանում հայտնի դերասանուհի և նկարչուհի եմ։ Ես հայտարարում եմ ի լուր ամբողջ աշխարհի, որ նկարում իմ տղան է (ձախից) իր ընկերոջ հետ։ Մենք հայ ենք՝ Հայաստանի Հանրապետության հայ քաղաքացիներ։ Մենք մեր ընտանիքով միշտ եղել ենք հայ և միշտ կմնանք հայ։ Ուզում եմ հայտարարել, որ ադրբեջանական մամուլը ամենակեղտոտ ձևով տարածում է սուտ ինֆորմացիա իմ տղայի, նրա ընկերների և մյուս հայ քաջորդիների մասին կեղտոտ ձևով ստելով՝ իբր թե նրանք արտասահմանյան վարձկաններ են։

Խնդրում եմ տարածել այս ինֆորմացիան»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more