▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը հրաժարվում է պարտված մարզիկից

«Փաստինֆո»-ն գրում է.Ադրբեջանական մամուլն անդրադարձել է առանց կանոնների մարտերում ադրբեջանցու հանդեպ Ալբերտ Ղազարյանի հաղթանակին, սակայն յուրովի, ինչպես միշտ՝ խեղաթյուրելով փաստերը: Մարզական մեկնաբան ներկայացած հեղինակը խոսում է էթիկայի մասին, սակայն ինքն է առաջին հերթին խախտում դրա բոլոր գրված ու չգրված կանոնները՝ իր այսպես կոչված «տեղեկատվությունը» կառուցելով վիրավորական բառերի ու պարզապես ստի վրա: Ադրբեջանական haqqin.az կայքէջը գտնում է, որ հայերի ծրագրի մասն էր, որպեսզի պարտված մարզիկը՝ Մուրթազովը, ում մասին խառը մենամարտերի ադրբեջանցի մասնագետները անգամ չէին լսել, հայտնվեր դահլիճում Ադրբեջանի դրոշով:

Հեղինակը խարխափում է իր իսկ ստերի մեջ՝ մեկ ասում է, որ Մուրթազովի ադրբեջանական անձնագիրը պահպանվել է, ինչը թույլ է տվել «հայերին օգտագործել նրան իրենց նողկալի նպատակներով», մեկ էլ ասում է, որ նա անձնագիր չունի: Հեղինակին խիստ մտահոգել է, որ Ալբերտ Ղազարյանը ռինգ է դուրս եկել զինվորական համազգեստով՝ ձեռքում ծածանելով ոչ միայն Հայաստանի, այլև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը: Ուշացած ռեպորտաժում «մեկնաբանն» արձանագրում է՝ դա տեղի է ունենում մոսկովյան Լուժնիկիում, այն էլ՝ ռուսաստանյան՝ Բոքս TV, հեռուստաալիքի ուղիղ եթերում, և ադրբեջանական կողմը դրան որևէ կերպ դրան չի խոչընդոտում, այստեղ ինչ-որ բան այն չէ, գտնում է վայ-վերլուծաբանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more