▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն օր պարեկային ծառայության 1 մեքենա է վթարվում, ամեն 4-րդ վթարի մեղավորը պարեկն է

2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների մասնակցությամբ գրանցվել է 446 պատահար՝ 175-ը Երևանում, 271-ը մարզերում։ Այսինքն, միջինում ամեն օր պարեկային ծառայության մեկ մեքենա վթարվում է։ Նախորդ տարվա համեմատ պատահարների թիվն ավելացել է։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

Պատահարների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել պարեկային 9 ծառայող և քաղաքացիական 8 անձ։

Մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը արձանագրված 354 պատահարներից 90-ում մեղավորը պարեկային ծառայության վարորդներն են եղել, 7-ում՝ մեղավորներից մեկը։ Ստացվում է՝ ամեն 4-րդ վթարի մեղավորը պարեկային ծառայության աշխատակիցներն են։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more