▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ տեղափոխվելուց հետո դադարել ենք շփվել. Լիլուն առաջին անգամ խոսում է ամուսնուց բաժանվելու մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ համացանցում լուրեր էին տարածվել, ըստ որոնց՝ երգչուհի Լիլուի երեխայի հայրը՝ Արմանը,  պատրաստվում է ամուսնանալ Մաշա անունով աղջկա հետ, ով «կորած աղջիկ չէ և հարուստ փեսացուներ որսալու սիրահար է»:

 

 

 

 

 

 

 

 

 

Թեմայի հետ կապված  Blognews.am-ը զրուցել է երգչուհու հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

«Անկեղծ ասած՝ նրա ամուսնության լուրն ինձ համար էլ էր նորություն, քանի որ հետաքրքրված չեմ նրա անձնական կյանքով: ԱՄՆ տեղափոխվելուց ամսիներ անց մենք դադարել ենք շփվել և այլևս կապ չունենք իրար հետ: Ինչ վերաբերում է նրա կյանքում եղած կանանց, գիտեմ, որ անգամ իմ հղիության ընթացքում նրանց պակասը երբեք չի զգացել, նրա կյանքում կանայք եղել են և դեռ կլինեն: Ես երբեք չեմ սիրել անձնական կյանքիս մասին բարձրաձայնել, խոսել, բայց հասկանում եմ՝ հանրային մարդկանց դեպքում դրա հանդեպ հետաքրքրություն կա, բայց եթե նա արդեն լուսանկարներ է հրապարակում այլ կնոջ հետ, ես հանգիստ կարող եմ խոսել մեր բաժանության մասին: Հույս ունեմ՝ սա կլինի վերջին հրապարակումն իմ անձնական կյանքի մասին»,- նշել է երգչուհին։

 

Լիլուն նշել է, որ օրինական ամուսնացած չեն եղել, պարզապես միասին ապրել են: «Երբ Հայաստանում էինք, երեխային շատ լավ էր վերաբերվում, միասին հետաքրքիր օրեր ունեցել ենք: Իր տղան երևի նրա ամենամեծ երազանքն էր այն ժամանակ:

Նա շատ դժվար տարավ այն փաստը, որ մենք մեկնում ենք, շատ դժվար բաժանվեց երեխայից օդանավակայանում: Դրանից, իհարկե, արդեն շատ ժամանակ է անցել, ես հիմա իմ ուժն ու եռանդը դնում եմ տղայիս լավ մեծացնելու գործում, և ամեն ինչ անում եմ, որպեսզի նրա համար լավ լինի, իսկ մնացածն ինձ չի հետաքրքրում»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Ես չեմ հանվում հայտնի դառնալու համար. Լիլու

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more