▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անցյալի համար պետք է կարողանալ պատասխան տալ․ Գարիկ Մարտիրոսյանի կինը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին Հիտլերի խոսքերը

Հայտնի պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, իր Instagram-ում գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին:

Նա դրվագ է հրապարակել «Բառերի գաղտնի կյանքը» ֆիլմից, որտեղ հերոսները հիշում են Ադոլֆ Հիտլերի խոսքերը՝ Հայոց ցեղասպանության մասին:

«2015 թվականի ապրիլի 15-ին Եվրախորհրդարանն ապրիլի 24-ը հայտարարել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի եվրոպական օր։

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության քրիստոնյա էթնիկ հայ բնակչության ֆիզիկական ոչնչացումն է, որը տեղի է ունեցել 1915 թվականի գարնանից մինչեւ 1916 թվականի աշուն: Օսմանյան կայսրությունում այդ ժամանակ ապրում էր մոտ 1,5 մլն հայ։ Ցեղասպանության ժամանակ զոհվել է առնվազն 664 հազար մարդ։ Ենթադրություններ կան, որ զոհվածների թիվը կարող էր հասնել 1,2 մլն-ի։

Առաջին անգամ ցեղասպանություն եզրույթը շրջանառության մեջ է դրել հրեական ծագմամբ լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը 1943 թվականին՝ այն օգտագործելով «Առանցքային պետությունների կառավարումը օկուպացված Եվրոպայում» (1944) գրքում՝ նկատի ունենալով 1915 թվականին հայերի բնաջնջումը որպես ցեղասպանության հիմնարար օրինակ:

Իմ ժողովուրդը նույնպես վերապրել է ցեղասպանությունը, եւ ամբողջ աշխարհը գիտի այդ մասին ու ճանաչում է այդ հրեշավոր փաստը։

Ես ուզում եմ, որ Հայոց ցեղասպանության մասին էլ իմանան որքան հնարավոր է շատ մարդիկ, որպեսզի միջազգային հանրությունը աչք չփակի դրա վրա։ Անցյալի համար պետք է կարողանալ պատասխան տալ, անցյալը պետք է կարողանալ ճանաչել: Առանց անցյալի սխալները գիտակցելու երբեք հանգիստ ու լուսավոր ապագա չի լինի», - նշել է Լեւինան։

 Տեսանյութը դիտել՝ այստեղ

Կարդացեք նաև՝  Միլիոնավոր մարդիկ սպանվել են պարզապես հայ լինելու պատճառով․ Գարիկ Մարտիրոսյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more