▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննայի հետ գնացել էինք Մալխասին շնորհավորելու ծննդյան 75-ամյակի առիթով. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել հայտնի ջազմեն, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկո-համերգին:

Միջոցառումն անցկացվում է «Մալխաս և ընկերներ» խորագրի ներքո:

Երեկոյի ընթացքում դասական ջազային կատարումներով հանդես են եկել հայտնի ջազմենի ընկերները։

«Աննայի հետ գնացել էինք Լեւոն Մալխասյանին՝ Մալխասին, շնորհավորելու ծննդյան 75-ամյակի առիթով»,-գրել է Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով այդ մասին տեսանյութը։

Դիտեք նաև՝

Ես նոտաներ չգիտեմ․․․Լևոն Մալխասյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more