▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անվավեր, բայց գործող․ ինչու են վարորդները Երևանում «կարմիր գծերի» համար դեռ թանկ գին վճարում

«Հետք»-ը գրում է․ «Երևանում «կարմիր գծերի» վճարների շուրջ սկսված իրավական պայքարը 1,9 տարի է չի ավարտվում: Դատական գործընթացները  տարիներով ձգձգվում են, իսկ վարորդները շարունակում են վճարել բարձրացված գներով: Մոտ երկու շաբաթից Երևանի ավագանին կընդունի տեղական վճարների 2026թ.-ի դրույքաչափերը:  Քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Վարչական դատարանում վիճարկում է դեռևս 2024 և 2025 թվականների ավագանու որոշման՝ վճարովի ավտոկայանատեղիներին վերաբերող դրույթները: Երկու գործերով էլ Վարչական դատարանը նշված դրույթներն անվավեր է ճանաչել, սակայն որոշումներն օրինական ուժի մեջ չեն մտել, քանի որ Երևանի ավագանին բողոքարկել է:

Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջին անգամ Վարչական դատարան է դիմել 2024թ. փետրվարի 21-ին՝ «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» 26.12.2023թ. թիվ 43-Ն որոշման՝ վճարովի ավտոկայանատեղիների, այլ կերպ ասած՝ «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթներն ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջով:

2024թ. դեկտեմբերի 19-ին, Վարչական դատարանը՝ հինգ դատավորի կազմով, անվավեր ճանաչեց «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները: Դատարանն արձանագրեց, որ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանութունն իրավաչափ չի համարել: Սակայն, դատարանը մերժեց ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու ավագանու խմբակցության պահանջը:

Երևան քաղաքի ավագանին բողոք ներկայացրեց Վերաքննիչ դատարան: 1 տարի 9 ամիս է գործը քննվում է դատարաններում, սակայն  մինչ օրս օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չկա»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more