▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արաբկիրի «Ջրմուղի» աշխատակիցները` ծառերի սպանդի հեղինակ

Shamshyan.com-ի փոխանցմամբ, այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան 26 շենքի մոտ 50 տարեկան հաստաբուն ծառը կողաշրջվել և հայտնվել է շենքի շքամուտքերից մեկի վրա: Օրեր առաջ «Ջրմուղի» աշխատակիցները նշված հատվածում ջրատար խողովակներ անցկացնելու ժամանակ ծանր տեխնիկայի գործադրմամբ հարվածներ են հասցրել ծառին և նրա արմատներին, ինչի հետևանքով այսօր տեղի է ունեցել այս դեպքը: Սա միակ ծառի արմատները չէ, որ ջրմուղականների կողմից վնասվել են, կան ևս մի քանի ծառեր, որոնք հարվածներ են ստացել, և նրանց արմատները ևս վնասվել են:

Դեպքի վայր են ժամանել  միայն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արաբկիրի բաժնի և Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները, սակայն արդեն ահագին ժամանակ է՝ ծառերի սպանդի հեղինակները, տվյալ դեպքում՝ «Ջրմուղի» պատասխանատուները, չկան, ու հավաքվածներն էլ կատակում են, որ երևի «Ջրմուղի» պաշտոնյաներն իրենց ուղեղներին ու ոտքերին մագնիս են դրել ու չեն կարողանում երկաթյա աթոռներից պոկվել, գալ դեպքի վայր: Արդեն ժամանում են Արաբկիրի կանաչապատման աշխատակիցները, որպեսզի հատուկ տեխնիկայով, փրկարարների ուժերով ծառը մասնատեն, իսկ թե ինչ է լինելու մյուս վնասված ծառերի վիճակը, դեռևս պարզ չէ: Բարեբախտաբար ծառը թեքվել և ընկել է շենքի ուղղությամբ, այլ ոչ թե մայթի և երթևեկելի հատվածում, հակառակ դեպքում հնարավոր էր ավելի բարդ խնդիրներ առաջանային: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more