▲ Դեպի վեր

Wednesday, 02.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Արցախցի մայրերի և երեխաների ակցիա՝ Փաշինյանի «դաչայի»  մոտ

Արցախցի մայրերի և երեխաների ակցիա՝ Փաշինյանի «դաչայի»  մոտ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նախաձեռնությամբ արցախցի մայրիկներն իրենց երեխաների հետ ակցիա են իրականացնում կառավարական ամառանոցի մոտ՝ բարձրաձայնելու այն խնդիրները, որոնց առջև կանգնած են բռնի տեղահանված արցախցիները։ Նրանք արժանապատիվ կեցություն են պահանջում․ «Ուզում ենք ցույց տալ, որ մնալու տեղ չունենք, էդ մարդիկ պետք է տեսնեն, որ մենք գնալու տեղ չունենք, որ անելանելի վիճակում ենք ու մնալու ենք փողոցներում»,- նախապես ասել էին կազմակարպիչ մայրիկները։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի Ազատության հրապարակում մեծ հանրահավաք էր՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության:
Նշենք, որ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդը հայտնել է, որ տարատեսակ ակցիաներ են սպասվում։

***

Ինչպես հայտնել էինք՝ Երևանում կառավարական ամառանոցների մոտ արցախցի կանայք և երեխաները բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք դեմ են ապրիլի 1-ից բռնի տեղահանվածներին տրվող 40+10 աջակցության ծրգիրը կրճատելուն: Պաստառների վրա գրված էին «Բնակարանային ծրագիրը ձախողվեց, արցախցիները մնացին փողոցում» և այլն։ Նրանք լվացք էին փռել կառավարական ամառանոցի դիմաց՝ պահանջելով լուծումներ տալ իրենց հիմնախնդիրներին։
Ակցիայի շրջանակներում կանայք լվացք փռեցին կառավարական ամառանոցի դիմաց։ Ակցիայի կազմակերպիչներից Մարիամ Աբրահամյանի մեկնաբանությամբ` միջոցառման նպատակն է ցույց տալ, թե ինչ վիճակում են հայտնվելու Արցախից բռնի տեղահանված տասնյակ հազարավոր ընտանիքները ՀՀ կառավարության բնակվարձի 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի դադարեցման հետևանքով՝ հայտնվելով փողոցում։
«Խաղաղ ակցիաների միջոցով մեր ձայնը լսելի կդարձնենք։ Մեր ձայնը պետք է լսելի լինի և ողջամիտ ժամկետներում հստակ լուծում ստանա: Սա ոչ այլ ինչ է, քան հարկադիր արտագաղթի ծրագիր»,- նշել է կազմակերպիչներից Լիլիթ Պետրոսյանը։
Երգչուհի Լիլիթ Բլեյանը ևս մասնակցում էր ակցիային։ Նրա խոսքով ակցիան խորհրդանշական է, քանի որ կառավարական ամառանոցները պետք է վերածվեն վերականգնողական կենտրոնների․ «Իրենք ոչ միայն մնացել են իշխանության ղեկին, այլև շարունակում են ապրել այնպիսի մի աշխարհիկ թեթևությամբ, կարծես թե այս դժբախտությունների հեղինակն իրենք չեն»,- ասաց Բլեյանը՝ նշելով, որ նման ակցիաներ պետք է ավելի վաղ իրականացվեին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more