Ասել, որ ադրբեջանական կողմից հնչող կրակոցները հասցեական չեն՝ մեղմ ասած, սուտ է, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի հայտարարությանը, թե սահմանին հնչող կրակոցներն անհասցե են և սակավաթիվ։
Երբ ՊՆ է նման հայտարարություն տարածում, դա ուղղակի անընդունելի է, խայտառակություն է, որովհետև, ի վերջո, սահմանին ապրող մարդիկ ամենօրյա ռեժիմով զգում են ադրբեջանական ագրեսիան, լսում են կրակոցները։ Իմիջիայլոց, դրանք կամ թիրախային են կրակում, կամ եթե նույնիսկ օդ են կրակում՝ դա հենց այնպես օդ չէ, դա տեռորի նշանակություն ունի, դա ևս կոնկրետ թիրախավորման նշանակություն ունի։
Դիտեք նաև՝
Իրավիճակն այս պահին հարաբերականորեն կայուն է, անհասցե, ոչ նշանառու ու սակավաթիվ կրակոցներ են, ԱԺ-ում լրագրողներին հայտնեց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող կրակոցներին։
Նա նաև հայտարարեց, որ հակառակորդ զորքերի կուտակումներ չկան։
***
Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը: *** |
«Տավուշում ի՞նչ վիճակ է, խաղա՞ղ է»,- ԱԺ-ում դիմելով ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանին՝ հարցրին լրագրողները: Պաշտոնյան ասաց՝ կրակոցներ չկան. «Ես Տավուշից եմ գալիս, կրակոց չեմ լսել»: Հարցին՝ այս օրերին չեք լսել կրակոց ու չեք լսել լուրերը, որ կրակո՞ւմ են, նշեց. «Ոչ»: |