▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետ Բարսեղյանը գաղտնի նշանվե՞լ է

BlogNews-ը գրում է. Հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանի անձնական կյանքը պարբերաբար հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում։ Օրերս լայն տարածում գտավ նրա՝ իր միակին ուղղված բանաստեղծությունը։

Այժմ էլ խոսակցություններ են տարածվել, որ հաղորդավարն ընտրյալ ունի, ում հետ օրեր առաջ օրինականացրել է հարաբերությունները։ Ըստ այդմ՝ նա նշանվել է, սակայն գաղտնի է պահում անձնական կյանքին վերաբերող այս տեղեկությունը։

BlogNews-ը կապ հաստատեց Ավետի հետ՝ պարզելու լուրի իսկությունը, սակայն Ավետն ասաց, որ անձնական կյանքին վերաբերող որևէ մեկնաբանություն չի տալիս։

 

 

Աղբյուրը՝ ԲլոգՆյուզ

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more