▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ երգը գուցե ընդունելի լինի որևէ մանկապարտեզի ցերեկույթի, սակայն ոչ երբեք Եվրատեսիլի համար

Արմեն Մարտիրոսյանը շնորհալի մարդ է, մեր մշակույթում երևացող անձնավորություն: Բայց այն երգը, որը նա հեղինակել է Եվրատեսիլի համար, գուցե ընդունելի լինի որևէ մանկապարտեզում կամ դպրոցում կազմակերպվող ցերեկույթի, սակայն ոչ երբեք նման մրցույթի համար, որը մեզ համար դառնալու է աշխարհին ուղղված խոսք ու ապտակ... 
Սա այն դեպքն է, երբ ընկերականությունը, Գոհար Գասպարյանի ,,գրասենյակի,, խաղերը պետք է մի կողմ թողնել, պետք է հեռանալ շոու-դաշտը մենաշնորհի վերածելու միտումներից և լրջորեն մտածել մրցույթին ներկայանալու մասին: 
Հարգելով Արմեն Մարտիրոսյանին, չխոսելով Կոսնտանդին Օրբելյանի փառահեղ նվագախումբը տապալելու մասին, ընդամենը պիտի խնդրեմ, որ հեռու մնա այս մրցույթից:

Սա արհեստավորների տեղը չէ:
Պետք է անհապաղ մտածել նոր երգ ստեղծելու մասին և այդ գործի մեջ ընդգրկել արհեստավարժներին, իրապես տաղանդավոր մարդկանց:
Իսկ Գոհար Գասպարյանն իր ,,շոուն,, թող մյուս տարի կազմակերպի...

 

Լևոն Մութաֆյան 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more