▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս նկարը տարածողը պատասխանատվության է ենթարկվելու. Քրիստինա Եղոյանը զայրացած է

Համացանցում տարածվում են մերկապարուհու լուսանկարներ, որոնք ներկայացվում են որպես փաստեր դերասանուհի Քրիստինա Եղոյանի անցյալից։

Դերասանուհին անդրադարձել է դրանց: Նա Instagram-ի իր էջում գրառում է արել.

«Ինչպե՞ս կարող է մի կեղտոտ, զզվելի արարած, տեղադրելով ուրիշի նկարը, վստահեցնել մարդկանց, որ այդ նկարում ես եմ, փորձել խայտառակել, հողին հավասարեցնել անմեղ ու համեստ մարդու կյանքը, կասկածի տակ դնել նրա բարոյականությունն ու ընտանիքից տրված դաստիարակությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ներկայացնելով մի նկար, որը ոչ իմ, ոչ էլ իմ ապրելակերպի հետ երբեք կապ չի ունեցել և չի կարող ունենալ:  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նկարը տեղադրողը ֆոտոշոփի միջոցով ստորաբար հեռացրել է աղջկա դաջվածքները, որպեսզի, գոնե, այդ կերպ ոմանց աչքերում հավաստի դարձնի իր կեղտոտ սուտը։ Հայաստան վերադառնալուն պես այս հարցը տանելու եմ իրավական հարթություն: Ինձ զրպարտողը, այս նկարը տարածողը, հայհոյանք ու վիրավորանք հնչեցնողները պատասխանատվության են ենթարկվելու»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more