▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պահին Գևորգ Մինասյանը վերակենդանացման բաժանմունքում է

Արդեն տեղեկացրել ենք, որ օրերս  օպերային երգիչ, կինոյի եւ թատրոնի դերասան, հայտնի հումորիստ Գևորգ Մինասյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Այս պահին Գևորգ Մինասյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են ուղեղի կաթված, սակայն այս պահին վիճակը գնահատում են կայուն»,-այս մասին Asekose.am-ի թղթակցին ասաց «Էրեբունի բժշկական կենտրոն»-ի հասարակության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը: Վերջինիս խոսքով` շուտով Գևորգ Մինասյանին   հիվանդասենյակ կտեղափոխեն:

Հիշեցնենք, որ Գևորգ Մինասյանը առավել հայտնի է «Ոզնիները» թատրոնից, մի շարք հեռուստանախագծերից և ներկայացումներից:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more